տուն Լուրեր 2018-ին կորոշենք. ԱԺ նախագահ (տեսանյութ)

2018-ին կորոշենք. ԱԺ նախագահ (տեսանյութ)

155
0

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր սեպտեմբերի 1-ի՝ գիտելիքի օրվա առթիվ հայ-արգետինական դպրոցում էր, որտեղ սովորել է 11  տարի: Սեպտեմբերի մեկի առթիվ ելույթից հետո լրագրողները  ԱԺ նախագահից հետաքրքրվեցին՝  ո՞վ է 2018-ին լինելու Հայաստանի վարչապետ: «2018 թվականի ապրիլին կորոշենք»,- ասաց ԱԺ նախագահը:

Araratnews.am-ի հարցին՝ իշխանությունն ի՞նչ հետեւություն է արել  ընդդիմադիրների այն հայտարարությունից, որ վարչապետի պաշտոնում ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի նշանակման դեպքում պետք է բողոքի ակցիաներ  լինեն՝ թույլ չտալու Հայաստանում կուսակցապետության հաստատում, Արա Բաբլոյանն ասաց. «Չեմ պատկերացնում՝ ինչո՞ւ պետք է ակցիաներ լինեն»:

ԱԺ նախագահին հակադարձեցին՝ քաղաքական ու հանրային շրջանակները չեն ցանկանում Սերժ Սարգսյանի վարչապետ լինելը: «Դա, հավանաբար, ձեր կարծիքն է: Ազատ ժողովրդավար երկիր է: Բոլորն էլ կարող են կարծիք հայտնել»,- պատասխանեց Արա Բաբլոյանը:

Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանի` վարչապետ նշանակվելուն դեմ  բողոքի ակցիաներ սկսելու կողմնակից է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, որը մի քանի քաղաքական ուժերի հետ միասնական ճակատով հանդես գալու համար հանդիպումներ է սկսել:

Մանրամասները՝ տեսանյութում:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ