2018-ի նախագահական ընտրություններում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մրցակիցը կարող է կին լինել. հաղորդում է Ведомости թերթը:
Հրատարակության աղբյուրների համաձայն՝ նախագահի աշխատակազմի և փորձագետների կողմից 5-7 թեկնածության հարց է քննարկվում, որոնցից երեքը`«Արդար Ռուսաստան» կուսակցությունից են. Ռուսաստանի կանանց սոցիալ-դեմոկրատական միության նախագահ Նատալյա Վելիկայան, Ծնողական ազգային կոմիտեի ղեկավար Իրինա Վոլինեցը և Կենտրոնական խորհրդի անդամ Իրինա Պետելյաևան:
Մեկ այլ աբյուր նախագահի իդեալական մրցակից է համարել հաղորդավարուհի Քսենիա Սոբչակին: