Խելախոսները առաջիկա հինգ տարիներին կդառնան ամենատարածված համակարգչային սարքերը, իսկ շուկայում նրանց մասնաբաժինը 2018 թվականին կկազմի 74.1 տոկոս: Այս մասին ասվում է IDC վերլուծական ընկերության հետազոտության մեջ:
Աշխարհում կվաճառվի 6 անգամ ավելի շատ խելախոսներ, քան սեղանի համակարգիչներ կամ նոութբուքեր: Այս տարի խելախոսների վաճառքը կավելանա 15.6 տոկոսով` հասնելով 1.8 մլրդի: Իսկ 2018 թվականին վաճառված խելախոսների թիվը կկազմի 2.4 մլրդ:
2013 թվականին մինչև 200, 200-500 և 500 դոլարից ավելի արոժողություն ունեցող խելախոսների մասնաբաժինը շուկայում կազմում էր համապատասխանաբար 32.7, 34.3 և 33.0 տոկոս: Մինչդեռ արդեն 2014 թվականին ամենաէժան սեգմետի մասնաբաժինը զգալի աճել է` կազմելով համապատասխանաբար` 37.2, 33.6 և 29.2 տոկոս: