տուն Լուրեր 2017թ. հունվարից կենսաթոշակ, նպաստ նշանակելու դիմումները կարող են ներկայացվել ցանկացած տարածքային բաժին

2017թ. հունվարից կենսաթոշակ, նպաստ նշանակելու դիմումները կարող են ներկայացվել ցանկացած տարածքային բաժին

85
0

4

Սոցիալական ապահովության ոլորտում  շահառուներին մատուցվող ծառայությունների որակը բարելավելու նպատակով 2017թ. հունվարից երեխայի ծննդյան միանվագ նպաստ, խնամքի նպաստ,  չաշխատող անձին մայրության նպաստ, ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ և աշխատանքային կենսաթոշակնշանակելու դիմումը կարող է ներկայացվել սոցիալական ապահովության ծառայության ցանկացած տարածքային բաժին՝ անկախ շահառուի հաշվառման վայրից:

Գործող կարգի համաձայն` կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու հարցով պետք է դիմել միայն շահառուի (նպաստի կամ կենսաթոշակի իրավունք ունեցող անձի) բնակության վայրի տարածքային կենտրոն:

Որոշման նախագիծն ընդունվել է  ՀՀ կառավարության  2016թ. դեկտեմբերի 8-ի նիստում:

 

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին