ՌԴ ներքին գործերի նախարարությունը հրապարակել է այն երկրների և դրանց քաղաքացիների թիվը, որոնք 2017-ին ՌԴ քաղաքացիություն են ստացել. այս մասին նշված է նախարարության պաշտոնական կայքում:
Ըստ տեղեկության՝ 2017-ին ռուսական անձնագիր է ստացել Հայաստանի 25.144 բնակիչ: ՌԴ քաղաքացի են դարձել նաև 10.394 ադրբեջանցի և 2535 վրացի:
Ընդհանուր հաշվով՝ 2017-ին ՌԴ քաղաքացիություն է ստացել 257.822 մարդ: