տուն Լուրեր 2016-ին ՀՀ պաշտպանական ծախսերին հատկացվել է 8 մլրդ դրամ ավելի գումար. razm.info

2016-ին ՀՀ պաշտպանական ծախսերին հատկացվել է 8 մլրդ դրամ ավելի գումար. razm.info

81
0

azg-banak5-472x265

2016 թվականին պաշտպանության բնագավառում ՀՀ պետական բյուջեից կատարվել են 225,9 մլրդ դրամ ծախսեր` կազմելով ծրագրի 103,9%-ը: Այս մասին նշվում է ՀՀ 2016թ. բյուջեի կատարման վերաբերյալ ՀՀ կառավարության հաշվետվության մեջ, որն արդեն հաստատվել է Ազգային ժողովում:

2016 թվականի բյուջեով նախատեսված ծախսերը պիտի լինեին 207,3 մլրդ դրամ, իսկ տարվա ընթացքում օրենքի փոփոխություններով հաստատված ծախսերը՝ 217,4 մլրդ դրամ:

Հաշվետվության մեջ նշվում է, որ շեղումը (գերակատարումը) պայմանավորված է Ռուսաստանի տրամադրած պետական արտահանման վարկի հաշվին ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ծրագրի շրջանակներում կատարված ծախսերի գերազանցմամբ:

Նախորդ տարի այս ոլորտի ծախսերը չէին կատարվել և դրանք փոխանցվել են այս տարի՝ ընդհանուր առմամբ ավելացնելով այս տարի ծրագրի ֆինանսավորմանն ուղղված միջոցները:

«Ռուսաստանի Դաշնության կողմից տրամադրված պետական արտահանման վարկի հաշվին ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորումը կազմել է 24,5 մլրդ դրամ կամ ծրագրի 183,9%-ը: Հիմնականում նշված հանգամանքով պայմանավորված՝ 2015 թվականի համեմատ ռազմական պաշտպանության ծախսերն ավելացել են 14,1%-ով», — նշված է հաշվետվության մեջ:

Ավելին՝ այստեղ