տուն Քաղաքական Հայաստան 2016 թ. ստացվել է 5113 դիմում-բողոք, 2019-ին՝ 13140. ՄԻՊ (տեսանյութ)

2016 թ. ստացվել է 5113 դիմում-բողոք, 2019-ին՝ 13140. ՄԻՊ (տեսանյութ)

361
0

Մեկնարկել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստը:

ԱԺ-ում մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրեց «2019 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդում եւ «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2019 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը:

Իր ելույթում Արման Թաթոյանը մասնավորապես նշեց.

«2019 թվականը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի համար եղել է գերծանրաբեռնված տարի: Միայն դիմումների ու բողոքների, նաև սեփական նախաձեռնությամբ վարույթների թիվն աճել է գրեթե երեք անգամ. օրինակ, եթե 2016 թվականին ստացվել է 5113 դիմում-բողոք, ապա 2019 թվականին այս ցուցանիշը եղել է 13140: Ընդ որում՝ 2020 թվականն արդեն իսկ ավելի ծանրաբեռնված է: Արդեն այս տարվա առաջին չորս ամիսների միայն դիմումներն ու բողոքները 75 տոկոսով գերազանցում են նախորդ ամբողջ տարվա ընթացքում ստացած բողոքների ու դիմումների թիվը»: