տուն Արցախ 2016 թվականին Ստեփանակերտի օդն անպաշտպան էր. Արայիկ Հարությունյան

2016 թվականին Ստեփանակերտի օդն անպաշտպան էր. Արայիկ Հարությունյան

248
0

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Հանրային հեռուստաընկերությունում Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում ասել է, որ 2016 թվականին Ստեփանակերտի օդն անպաշտպան է եղել:

Նրա խոսքով, այժմ իրավիճակն այլ է և ձեռքբերված հակաօդային պաշտպանության միջոցները պաշտպանում են ամբողջ Արցախի օդային տարածքը: «Այսօր, ուզում եմ վստահ հայտարարել, ոչ միայն Ստեփանակերտի օդ է պաշտպանված, այլ Արցախի օդն է պաշտպանված ամբողջությամբ», – ասել է Արայիկ Հարությունյանը: