տուն Լուրեր 2015թ. Վայոց Ձորում կներդրվի գյուղատնտեսության ապահովագրության պիլոտային ծրագիրը

2015թ. Վայոց Ձորում կներդրվի գյուղատնտեսության ապահովագրության պիլոտային ծրագիրը

109
0

9fa7ad8e2b46ca8e1bd77f63539d7e16

2015թ. նախատեսվում է գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրում,- այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀգյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

«Արդեն երկու տարի աշխատում ենք այդ ուղղությամբ,- նշեց նա,- հաջորդ տարի Վայոց Ձորում պիլոտային ծրագիր պետք է իրականացնենք` ապահովագրելով խոշոր եղջերավորների ամբողջ գլխաքանակը»:

Սերգո Կարապետյանը սկզբում խոշոր եղջերավեր կենդանիներն առաջինը ապահովագրելու հանգամանքը բացատրեց նրանով, որ գյուղատնտեսության այդ ճյուղում վնասներն ու ռիսկերը քիչ են:

«Ապահովագրական ընկերության հետ միասին երկու տարի շարունակ ուսումնասիրում էինք մեր գյուղատնտեսությունը: Այստեղ,  ինչպես կարելի է ենթադրել, ամենառիսկայինը բուսաբուծության ոլորտն է: Այդ պատճառով էլ որոշեցինք սկսել կենդանիների ապահովագրումից, որտեղ վնասները ավելի քիչ են լինում ու ռիսկերն էլ` ավելի պակաս»: