Բարգավաճ Հայաստան կուսակցության 2015թ-ի անելիքների մասին Araratnews-ի հետ զրուցեց Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի քարտուղար Իվետա Տոնոյանը: «Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջիկա անելիքներից ամենակարևորը հունվարի 20-ին Գագիկ Ծառուկյանի անձնական նախաձեռնությամբ հրավիրվելիք խորհրդաժողովի անցկացումն է: Հունվարի 20-ին, ժամը 12:00-ին Մուլտի Գրանդ հյուրանոցում տեղի է ունենալու ոչ իշխանական, քաղաքական և հասարակական ուժերի հետ խորհրդաժողով: Խորհրդաժողովին բացի ոչ քաղաքական ուժերի 10-յակ կուսակցությունների ղեկավարներից ներկա են լինելու նաև քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպություններ և վերլուծաբաններ: Միասնական օրակարգ է լինելու՝ երեք աշխատանքային նիստեր, որոնց ընթացքում քննարկվելու են երկրում ծառացած վիճակը՝ տնտեսական, քաղաքական հարցերը»: