տուն Քաղաքական Միջազգային 2015 թվականին աշխարհի լավագույն ուղղությունները լնելու են Վաշինգտոնն ու Սինգապուրը

2015 թվականին աշխարհի լավագույն ուղղությունները լնելու են Վաշինգտոնն ու Սինգապուրը

141
0

2014-10-20.lonelyplanet-thumb-620xauto-79263

Վաշինգտոնն ու Սինգապուրը հայտարարվել են 2015 թվականի հիմնական ուղղություններ՝ ըստ Lonely Planet-ի։ Այս մասին տեղեկացնում է The Independent-ը։

ԱՄՆ-ի մայրաքաղաքը քաղաքների վարկանշային աղյուսակում զբաղեցրել է առաջին տեղը՝ շնորհիվ իր անվճար թանգարանների, «ամերիկյան ժողովրդավարության սիրտ» կոչման և այն յուրօրինակ մշակույթի, որն իր մեջ ներառում է ԱՄՆ-ի բոլոր շրջանների առանձնահատկությունները։

Քաղաքների վարկանշային աղյուսակում երկրորդ տեղը զբաղեցնում է արգենտինական Էլ Չալտեն, երրորդն՝ իտալական Միլանն է։ Նրանց հետևում են շվեյցարական Ցերմատը, Մալթայի Վալետան, բուլղարական Պլովդիվը, բրիտանական Սալիսբերին, ավստրիական Վիենան, հնդկական Չենանը, կանադական Տորոնտոն։

Լավագույն երկրների տասնյակը գլխավորում է Սինգապուրը՝ խոհանոցի և մշակույթի յուրօրինակ համադրության շնորհիվ։ Բացի այդ, 2015 թվականին Սինգապուրը նշելու է իր 50-ամյակը։

Լավագույնների շարքում են Նամիբիան, Լիտվան, Նիկարագուան, Իռլանդիան, Կոնգոյի Հանրապետությունը, Սերբիան, Ֆիլիպինները, Սենթ-Լյուսիան և Մարոկոն։