Bloomberg գործակալությունը հրապարակել է աշխարհի «ամենադժբախտ» 15 տնտեսությունների ցանկը՝ ուսումնասիրելով աշխարհի 51 տնտեսություններ, այդ թվում՝ եվրագոտու (ուսումնասիրված երկրների ցանկը չի նշվում)։
«Լավագույն» տասնյակը գլխավորում է Վենեսուելան, որի տնտեսությանն ամենամեծ փորձություններն են սպասվում ընթացիկ տարում։ Տնտեսության «դժբախտության» նրա վարկանիշը գերազանցել է 80 կետի շեմը։ Երկրորդ տեղում Արգենտինան է, երրորդում՝ Հարավային Աֆրիկան, որոնց տնտեսությունում անկում է արձանագրվում։
Դոնբասում պատերազմող Ուկրաինան և Ռուսաստանը նույնպես «դժբախտների» շարքում են՝ զբաղեցնելով համապատասխանաբար 4-րդ և 7-րդ տեղերը։ Ցուցակում 5-րդը Հունաստանն է, 6-րդը՝ Իսպանիան։ Նրանց հաջորդում են Խորվաթիան, Թուրքիան, Պորտուգալիան, Իտալիան, Կոլումբիան, Բրազիլիան, Ինդոնեզիան, Սլովակիան։