տուն Հասարակություն Բժիշկ 2015-ի հուլիսի 1-ից կբարձրանա բուժանձնակազմի աշխատավարձը

2015-ի հուլիսի 1-ից կբարձրանա բուժանձնակազմի աշխատավարձը

133
0

doctor

2015-ի հուլիսի 1-ից նախատեսվում է բարձրացնել առաջնային օղակի միջին և կրտսեր բուժանձնակազմի բազային աշխատավարձը: Այսօր այս մասին Ազգային Ժողովում ՀՀ առողջապահության նախարարության 2015-ի բյուջեի նախագծի ներկայացմանը հայտարարեց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

«Այն 2014-ին կազմում էր 76. 100 դրամ, 2015-ին կկազմի 79.400 դրամ: Բժիշկների հաշվարկային միջին աշխատավարձը կմնա անփոփոխ՝ 178.600 դրամ, իսկ  760 մլն դրամ կուղղվի հիվանդանոցային բուժանձնակազմի նվազագույն աշխատավարձի բարձրացման համար»,-ասաց Մուրադյանը: