Այսօր ԱԺ-ում ՀՀ առողջապահության նախարարության 2015- բյուջեի քննարկմանը նախարար Արմեն Մուրադյանն ասաց, որ 2015թ-ին կավելանա առողջապահության ոլորտի միջին և կրտսեր բուժանձնակազմի բազային աշխատավարձերը:
Նա նշեց նաև, որ Երևանում կառուցվող ուռուցքաբանության կենտրոնի շինարարությունը մոտենում է ավարտին և այն կբացվի 2015-ի գարնանը:
«Կարծում եմ՝ փետրվարին, երբ ավարտվեն շինարարական աշխատանքները, կիրականացվեն արդեն սարքավորումների փորձարկումները, որոնք արդեն Երևանում են: Կենտրոնը երեք մասնաշենք է ունենալու: Նշեմ նաև, որ հաջորդ տարի կվերակառուցվեն Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը, ինչպես նաև Կապանի և մի շարք այլ քաղաքների բժշկական կենտրոններ»,-ասաց Մուրադյանը: