տուն Սպորտ 2014թ.-ի «Ոսկե գնդակը» բաժին է հասել Կրիշտիանո Ռոնալդուին

2014թ.-ի «Ոսկե գնդակը» բաժին է հասել Կրիշտիանո Ռոնալդուին

136
0

1421053300_extras_noticia_foton_7_1

Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում րոպեներ առաջ հայտնի է դարձել «Ոսկե գնդակ-2014»-ի դափնեկրի անունը: Երկրորդ տարին անընդմեջ այս հեղինակավոր մրցանակին արժանացել է Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն:

Միաժամանակ, հայտնի է դարձել, որ Գերմանիայի կանանց հավաքականի և «Վոլֆսբուրգի» 26-ամյա կիսապաշտպան Նադին Կեսլերը 2014թ. աշխարհի լավագույն ֆուտբոլիստուհին է:

Աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականի մարզիչ Յոահիմ Լյովն դարձել է ավարտված մրցաշրջանի աշխարհի լավագույն մարզիչ: Կանանց ֆուտբոլում տարվա լավագույն մարզիչ է ճանաչվել գերմանական «Վոլֆսբուրգը» գլխավորող Ռալֆ Կելերմանը:

2014թ.-ի ընթացքում լավագույնը ճանաչվել է Կոլումբիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի՝ Ուրուգվայի հավաքականի դարպասն ուղարկած գնդակը:

Բացի դրանից հրապարակվել է նաև 2014 թվականի խորհրդանշական հավաքականը: Այն ունի հետևյալ տեսքը՝

Դարպասապահ. Մանուել Նոյեր («Բավարիա», Գերմանիա)։

Պաշտպաններ. Ֆիլիպ Լամ («Բավարիա», Գերմանիա), Դավիդ Լուիս (ՊՍԺ, Բրազիլիա), Սերխիո Ռամոս («Ռեալ», Իսպանիա), Տիագո Սիլվա (ՊՍԺ, Բրազիլիա)։

Կիսապաշտպաններ. Թոնի Կրոս («Ռեալ», Գերմանիա), Անդրես Ինյեստա («Բարսելոնա», Իսպանիա), Անխել դի Մարիա («Մանչեսթեր Յունայթեդ», Արգենտինա):

Հարձակվողներ. Լիոնել Մեսսի («Բարսելոնա», Արգենտինա), Կրիշտիանո Ռոնալդու («Ռեալ», Պորտուգալիա), Արիեն Ռոբեն («Բավարիա», Նիդերլանդներ):