Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, վկայակոչելով ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալները, ասաց, որ 2014թ. հունվար- նոյեմբեր ամիսներին գյուղատնտեսությունում համախառն արտադրանքի արժեքը կազմել է 920.700000 դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածից ավել է 6.5 տոկոսով:
Վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակը 2014թ. կազմել է 74.2 %, նախորդ տարվա 71 %-ի փոխարեն:
2014թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին բուսաբուծության համախառն արտադրանքը կազմել է 558.5մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցել է 6.3 տոկոսով: