2014 թվականի սեպտեմբեր ամիսը, ինչպես և նրան նախորդած հինգ ամիսները ամենաշոգն են եղել կլիմայական փոփոխությունների դիտարկման պատմության մեջ: Այս տարին ամբողջությամբ բոլոր հնարավորություններն ունի գրանցվելու որպես ամենաշոգը: Այս մասին ասվում է ԱՄՆ կլիմայական տվյալների ազգային կենտրոնի զեկույցում:
2014 թվականի օգոստոսը երրորդն էր շոգ եղանակով 1998 և 2010 թվականներից հետո: Սակայն, սեպտեմբերի դիտարկումներից հետո, երբ ջերմաստիճանը ամբողջ Երկիր մոլորակում 0,7 տոկոսով բարձր էր 20-րդ դարի միջինից, 2013 թվականի սեպտեմբերից մինչև 2014 թավականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածով դարձել է ամենաշոգը դիտարկումների ընթացքում:
Աշխարհում ջերմաստիճանի բարձրացումը պայմանավորված է մթնոլորտում ջերմոցային գազերի ծավալի մեծացմամբ: