տուն Տնտեսական 2014-2015թթ. Հայաստանում 14 նոր հյուրանոց կբացվի. Մ. Ապրեսյան

2014-2015թթ. Հայաստանում 14 նոր հյուրանոց կբացվի. Մ. Ապրեսյան

379
0

armenia-yerven

2012-ին Հայաստանում բացվել է 7 նոր հյուրանոց: Այս մասին araratnews.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը: Նրա խոսքով՝ Հայաստանում հյուրանոցներ են բացում նաև աշխարհում հեղինակություն ունեցող հյուրանոցային համալիրները: 2014-ին և 2015-ին 14 հյուրանոց կարող է բացվել երևանում և մարզերում: «2000թ 45 հազար զբոսաշրջիկ ենք ունեցել, 2012-ին այդ ցուցանիշը ավելի քան 18 անգամ աճել է: Եթե 2000թ. միայն 3-4 գործող հյուրանոց կար, որ կարող էին ընդունել միջազգային զբոսաշրջիկների (այն էլ այդ հյուրանոցները Երևանում էին միայն), այսօր հյուրանոցային տնտեսության օբյեկտների քանակը, չհաշված զբոսաշրջային տները, անցնում է 320-ից: Դրանց ավելի քան 60%-ը մարզերում է»,- ասաց Մ. Ապրեսյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here