Անկախ պետությունների համագործակցության կազմակերպության անդամ երկրների տարածքում 2014 թվականը կլինի զբոսաշրջության, իսկ 2015 թվականը՝ Երկրորդ աշխարհամարտի (ԱՊՀ փաստաթղթերով՝ Հայրենական պատերազմի — խմբ․) վետերանների տարի։ Այս մասին այսօր հայտարարվել է Մինսկում, որտեղ ընթանում է ԱՊՀ գագաթնաժողովը։
ԱՊՀ ղեկավարները նաև հաստատել են 1945 թվականի հաղթանակի 70-ամյակի համատեղ հոբելյանական միջոցառումների ծրագիր։
2014 թվականին ԱՊՀ մշակութային մայրաքաղաքներ կլինեն Ալմաթին և Օշը։