տուն Քաղաքական Միջազգային 2014-ի 10 ամենագրավիչ ուղղություններն՝ ըստ Lonely Planet-ի

2014-ի 10 ամենագրավիչ ուղղություններն՝ ըստ Lonely Planet-ի

209
0

url

Հանրահայտ Lonely Planet ճանապարհորդական ուղեցույցը հրապարակել է այն 10-ը երկրների ցուցակը, ուր անհրաժեշտ է այցելել 2014 թվականին։

Ցուցակը գլխավորում է Բրազիլիան։ Հիմնավորման մեջ ասվում է, որ 2014-ին Բրազիլիայում տեղի է ունենալու Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, երկիրը նախապատրաստվում է 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերին, Բրազիլիան շարունակում է մնալ ամենագեղեցիկ ափերն ու մերձարևադարձային անտառներն ունեցող երկրներից մեկը։

Երկրորդ տեղում Անտարկտիկան է։ Ըստ Lonely Planet-ի, այցելությունն Անտարկտիկա կդառնա «ամբողջ կյանքի ամենաարկածային ճամփորդությունը»։ «Միացրե՛ք վայրի բնության մասին ցանկացած հեռուստաալիք, և դուք կզարմանաք հսկայական սառցաբեկորներից, չբացահայտված գագաթներից, պոկվող սառցաբեկորներից»։ Այս տարի լրանում է Անտարկտիկան անցնելու Էռնեստ Շեքլթոնի հանրահայտ փորձի հարյուրամյակը։ 2014-ին հնարավորություն կստեղծվի անձամբ կատարել այդ արկածային ճանապարհորդությունը։

Երրորդ տեղում Շոտլանդիան է։ Lonely Planet-ը Շոտլանդիան ընդգրկել է 2014 թվականի զբոսաշրջային ամենագրավիչ ուղղությունների եռյակում, քանի որ այդ տարի նախատեսված են բազմաթիվ փառատոններ, համերգներ և մարզական միջոցառումներ։ Շոտլանդիայում կանցկացվեն Ազգերի համադաշնության խաղերը, գոլֆի միջազգային մրցաշարը։ Բացի այդ, 2014-ը Շոտլանդիայում հռչակվել է «վերադարձի տարի»։

Տասնյակն ունի հետևյալ տեսքը։

1. Բրազիլիա

2. Անտարկտիկա

3. Շոտլանդիա

4. Շվեդիա

5. Մալավի

6. Մեքսիկա

7. Սեյշելյան կղզիներ

8. Բելգիա

9. Մակեդոնիա

10. Մալայզիա

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here