տուն Տնտեսական 2014-ի մայիսին 3.6% գնաճ է եղել 2013-ի մայիսի համեմատ

2014-ի մայիսին 3.6% գնաճ է եղել 2013-ի մայիսի համեմատ

163
0

գնաճ2014թ. մայիսին 2013թ մայիսի համեմատ Հայաստանում սպառողական ապրանքների գնաճը կազմել է 3.6%: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը: Ընդ որում` պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գնաճը կազմել է1.9%, ոչ պարենային ապրանքներինը`2.0%, ծառայությունների սակագներինը` 107.8%:

Մարտիրոսյանի խոսքով`  2014թ. մայիսին ապրիլի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.8% գնանկում: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 1.4%-ով, ծառայությունների սակագները՝ 0.2%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.3% գնաճ:

Նշենք նաև, որ տասներկուամսյա գնաճի (մայիսը մայիսի համեմատ) նպատակային ցուցանիշը (թույլատրելի միջակայքը) 4 պլյուս-մինուս 1.5% ն է: