տուն Տնտեսական 2014-ի հունվարին աշխատավարձերն աճել են 10.5%-ով, գները՝ 5.5%

2014-ի հունվարին աշխատավարձերն աճել են 10.5%-ով, գները՝ 5.5%

225
0

big_IMG_0331

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, հունվար ամսին հանրապետությունում գներն աճել են 5.5%-ով, իսկ աշխատավարձերը՝ 10.5%-ով: Միջին ամսական անվանական աշխատավարձի ցուցանիշը, սակայն, ներառում է նաև զինվորականների աշխատանքի վարձատրության վերաբերյալ 2012-2013թթ. տվյալները, որոնք հասու են դարձել 2013թ. տարեվերջին: Առանց այդ տվյալների միջին աշխատավարձի աճը այդքան բարձր չէր լինի: