Ազգային վիճակագրական ծառայությունն այսօր հրապարակեց այս տարվա հունվար-ապրիլ ամիսների նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, որոնց համաձայն հունվար-ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 3.6%: Ընդ որում՝ առանձին վերցրած ամիսների գծով (այս տարվա ապրիլը նախորդ տարվա ապրիլի նկատմամբ, այս տարվա մարտը՝ նախորդ տարվա մարտի նկատմամբ և այլն) տնտեսական ակտիվության ցուցանիշի աստիճանական մեծացում է նկատվում: Առանձին վերցրած, ապրիլին 2013-ի ապրիլի համեմատ՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 4.4% (մարտի համապատասխան ցուցանիշը 4.1% էր, փետրվարինը՝ 3.4%, հունվարինը՝ 2.3%):