Այս տարվա մայիսին անցած տարվա մայիսի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալը հանրապետությունում աճել է 7.1%-ով: Սա երևում է Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից: Տնտեսության ճյուղերից ամենամեծ աճը, սակայն, մաիսին գրանցել է գյուղատնտեսությունը՝ 8.6%: Առևտրի շրջանառությունն աճել է 4.9%-ով, ծառայությունները՝ 4.1%-ով, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 9%-ով, իսկ շինարարությունը՝ 0.1%-ով:
Ամենացածր աճը գրանցվել է արդյունաբերությունում՝ 0.2%, որից հետո ամենաքիչ աճը արձանագրվել է շինարարությունում՝ 0.5%: Գյուղատնտեսությունում հունվար-մայիսին գրանցվել է 5.4%, առևտրի շրջանառությունում՝ 5.1%, իսկ ծառայություններում՝ 3.1% աճ: