տուն Տնտեսական 2014-ին արդյունաբերության սուբսիդավորմանը 100 մլն դրամ կուղղվի

2014-ին արդյունաբերության սուբսիդավորմանը 100 մլն դրամ կուղղվի

200
0

cash1

2014թ. բյուջեն սոցիալական ուղղվածություն ունի, ինչը և՛ լավ է, և՛ վատ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Նրա խոսքով՝ լավն այն է, որ այնուամենայնիվ հատկացումներ են արվում արդյունաբերությանը: Այս տարի ստեղծվել է արդյունաբերության աջակցման 300 մլն դրամանոց ֆոնդ, որը սուբսիադավորել է արդյունաբերողներին 3% վարկային տոկոսադրույքի չափով: Դրա համար ծախսվել է այդ 300 մլն դրամից 60մլն-ը: 2014-ին, ըստ Սաֆարյանի, սուբսիդավորման համար կծախսվի 100 մլն դրամ:

Իսկ վատը, ըստ Սաֆարյանի, այն է, որ բյուջեն չունի ներդրումային ուղղվածություն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here