Համացանցում մեծ պահանջարկ է առաջացել 1986 թվականի օրացույցերի նկատմամբ։
Առցանց աճուրդներում դրանց գինը երբեմն հասնում է 100 դոլարի։ Բանն այն է, որ այդ տարվա օրացույցն ամբողջությամբ համընկնում է 2014 թվականի օրացույցի հետ։ Անվադողեր արտադրող իտալական «Պիրելի» աընկերությունը թողարկել է օրացույց, որում նույնությամբ կրկնվում են 1986 թվականի օրացույցի լուսանկարները։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Բացի այդ, 2014 թվականը, ինչպես նաև 1986-ը, սկսվում և ավարտվում է չորեքշաբթի օրով։