Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում «Վալենսիայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (3։2) հայտարարել է, որ այս մրցաշրջանում իր թիմը հսկայական հաջողություն է ունենալու։ Այս մասին հաղորդում է AS-ը։
«Ես գոհ եմ մրցաշրջանի առաջին կեսից։ Խաղացողները ջանասիրաբար աշխատում էին, խաղից խաղ ավելի որակյալ ֆուտբոլ են ցուցադրում։ Ցավոք, առաջնության սկզբում մենք մի քանի միավոր կորցրինք, երբ փորձում էինք գտնել մեր խաղը։ Վստահ եմ, որ 2014 թվականին «Ռեալը» կարող է հսկայական հաջողություն արձանագրել»,- ասել է Անչելոտին։
Այս պահին առաջնության մրցաշարային աղյուսակում մադրիդցիները 41 միավորով երրորդն են, «Բարսելոնան» և «Ատլետիկոն» 46 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը։