Շվեյցարիայի խորհրդարանը երկրի արտաքին գործերի նախարար Դիդյե Բուրքհալթերին ընտրել է 2014 թվականի երկրի նախագահ: Այս մասին հաղորդում է շվեյցարական ATS գործակալությունը:
Երկրի նախագահն ընտրվում է կառավարության անդամներից ռոտացիայի սկզբունքով՝ խորհրդարանի երկու պալատների համատեղ նիստի ժամանակ:
«Ազատժողովրդավարական կուսակցություն. Լիբերալներ»-ի ներկայացուցիչ Բուրքհալթերին ընտրել է 202 պատգամավորներից 183-ը: Սա վերջին տարիների լավագույն արդյունքն է: