Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գերագույն կոմիսարի գրասենյակն իր մտահոգությունն է հայտնել Իրանում մահվան դատավճիռների աճի կապակցությամբ։
Գրասենյակի մամուլի քարտուղար Ռավինա Շամդասանին հայտարարել է, որ 2014 թվականին Իրանում առնվազն 80 մարդ մահապատժի է ենթարկվել։
Շամդասանին նշել է, որ մահապատիժը հիմնականում իրականացվում է առանց դատապարտյալների ազգականներին տեղեկացնելու։ Իրանի իշխանությունները չեն հրաժարվում նաև հրապարակային մահապատժից. այս տարի արդեն 7 մարդ «ցուցադրական» մահապատժի է ենթարկվել։
Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գերագույն կոմիսարի գրասենյակն Իրանի իշխանություններին կոչ է արել դադարեցնել մահապատիժներն ու զերծ մնալ մարդկանց մահհան դատապարտելուց։