տուն Տնտեսական 2014թ հուլիսի 1-ից պետծառայողների աշխատավարձը կբարձրանա 40%-ով

2014թ հուլիսի 1-ից պետծառայողների աշխատավարձը կբարձրանա 40%-ով

256
0

Կառավարության այսօրվա նիստում հաստատված 2014թ պետական բյուջեով նախատեսված է պետական աշխատողների աշխատավարձերի բարձրացում 40%-ով` 2014թ. հուլիսի 1-ից: Դա բյուջեի վրա լրացուցիչ 36.6 մլրդ դրամ կնստի:

Կառավարության նիստում հաստատվեց նաև օրենսդրական փոփոխությունների մի փաթեթ, որով նախատեսվում է պետական բնագավառի բոլոր աշխատողների աշխատավարձերը կապել նվազագույն աշխատավարձի հետ` միմյանց հետ համադրելի դարձնելու նպատակով: «Առաջին անգամ ձեզ հետ միասին առաջարկում ենք աշխատավարձերի կարգավորման միասնական սանդղակ: Սա քաղաքական որոշում է: Մենք առաջարկում ենք իշխանության տարբեր ճյուղերում աշխատողների աշխատավարձերի միջև համադրելի սանդղակ, ինչպես զարգացած երկրներում է»,- հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here