տուն Լուրեր 2013-2015 թթ.ընտանեկան բռնության զոհ է դարձել 30 կին. 45 երեխա մնացել է...

2013-2015 թթ.ընտանեկան բռնության զոհ է դարձել 30 կին. 45 երեխա մնացել է առանց մայրական խնամքի

159
0

08.04.50

Այսօր ընտանեկան բռնությունների դեմ պայքարի ազգային օրն է: Օրը պատահական չի ընտրված. 2010 թվականի հոկտեմբերի 1-ին սպանվեց 19-ամյա մայր և կին Զարուհի Պետրոսյանը: Սա Հայաստանում գրանցված առաջին դեպքը չէր, բայց առաջինն էր, որ մեծ հնչողություն ստացավ լրատվամիջոցների շնորհիվ:

Կանանց իրավունքների կենտրոնի ղեկավար  Սուսաննա Վարդանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ թեժ գծերին ստացվող զանգերը շատացել են, եւ պայմանավորված է ոչ թե բռնության դեպքերի աճով, այլ կանանց իրազեկվածության մակարդակի բարձրացմամբ:

«Թյուր է այն կարծիքը, որ ՀՀ-ում չկա ընտանեկան բռնություն կնոջ նկատմամբ: 2013-2015 թթ. երեք կազմակերպությունների թեժ գծերը գրանցել են 5171 առաջնային զանգ: Ընդ որում, հաշվարկվել են միայն առաջնային զնագերը, որովհետև շատ է պատահում, երբ նույն կինը զանգում է երկորդ կամ երրորդ անգամ: 2013-2015 թթ. 30 կին է սպանվելˋ դառնալով ընտանեկան բռնության զոհ, իսկ մոտ 45 երեխա էլ մնացել է առանց մայրական խնամքի»,-նկատեց բանախոսը:

Հանդիպման հաջորդ բանախոս «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի քաղաքականության և հաղորդակցության ղեկավար Լիդա Մինասյանն էլ նշեց, որ մարզերում ապրող կանայք ավելի մեծ խնդիրներ ունեն, քանի որ չեն կարողանում բարձրաձայնել իրենց նկատմամբ գործադրված բռնությունը: Մինասյանն ընդգծեց, որ ՀԿ-ն ոստիկանություն ստացվող զանգերից եռակի ավելի զանգեր է ստանում:

«Օրինակ մեզ մոտ գրանցել է 2000 զանգ, իսկ ոստիկանությունում շուրջ 400:  Իսկ ինչ է ոստիկանությունն անում այս դեպքում.  առավելագույնը՝ նա կարող է  72 ժամով տղամարդուն ընտանիքից հեռացնել: Սահմանադրությունն արգելում է մարդուն հեռացնել իր սեփականությունից, ուստի ամուսնուն երկար ժամանակով տնից հեռացնել չի հաջողվում: Սա օրենսդրական բաց է, որը պետք է լրացնել: Պետք է մշակել համապատասխան օրենք ընտանեկան բռնությունների մասին, որոնք թույլ կտան մի շարք հարցեր»,-ընդգծեց նա: