Ըստ ստացված հաշվետվությունների տվյալների և հետազոտությունների արդյունքում ձևավորված փորձագիտական գնահատումների, 2013թ. հունվար-դեկտեմբերին հանրապետություն են ժամանել 957 240 զբոսաշրջիկներ կամ 2012թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 13.5%: Այս մասին ասվում է Ազգային վիճակագրական ծառայության հրապարակման մեջ:
2013թ. հունվար-դեկտեմբերին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 906 154 մարդ կամ 2012թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 12.3%:
Ըստ հյուրանոցային տնտեսություններից ստացված հաշվետվությունների տվյալների` 2013թ. հունվար-դեկտեմբերին ՀՀ այցելած զբոսաշրջիկների 27.8%-ը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, 36.3%-ը` ԵՄ երկրներին և 35.9%` այլ երկրներին: