Թել Ավիվի համալսարանի մի խումբ գիտնականները պարզել են, որ 2013 թվականին Եվրոպայում աճել են հակասեմականության դրսևորումները։ Այդ զեկույցը հրապարակվել է համալսարանի Կանտորի անվան կենտրոնում։
Հետազոտողների կարծիքով՝ ամբողջ աշխարհում հակասեմականության աճը չի դադարում, չնայած, որ հրեաների դեմ այդ տարի 20 տոկոսով պակաս բռնություններ են կիրառվել, քան 2012-ին։ Հակասեմականության աճը պայմանավորված է սոցիալական խնդիրներով, որոնք ծագել են աշխարհի շատ երկրներում, ինչպես նաև տարբեր տարածաշրջաններում հակամարտությունների սրմամբ։
Հարցմանը մասնակցել է 6 հազար հրեա, որոնք ապրում են Եվրոպայի 8 երկրներում, ինչպես նաև ուսումնասիրվել է էթնիկ պատկանելության հողի վրա կատարված հանցագործությունների վիճակագրությունը։