Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրած բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների, 2013թ. հունվար-դեկտեմբերին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն են ներմուծվել 4 024.3 տոննա ապրանքներ, որոնց արժեքը կազմել է 23.6 մլրդ. դրամ կամ 57.8 մլն. ԱՄՆ դոլար: Ստացված օգնության 50.1%-ը կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 8.6%-ը`սարքերն ու ապարատները, 8.9%-ը` մանածագործական իրերը, 8.0%-ը` մեքենաները, սարքավորումները և մեխանիզմները, 8.2%-ը`տարբեր արդյունաբերական ապրանքները, 3.6%-ը` կոշկեղենը, գլխարկները, հովանոցները, 2.8%-ը`պատրաստի սննդի արտադրանքը, 3.3%-ը` ոչ թանկարժեք մետաղներն ու դրանցից պատրաստված իրերը, իսկ 6.5%-ը` մնացած ապրանքները:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մարդասիրական օգնության ծավալները մի փոքր նվազել են (1.4%-ով):