ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքն իր ընթերցողների շրջանում հարցում է անցկացրել և կազմել 2013 թվականի խորհրդանշական հավաքականը։ Թիմում ընդգրկվել են հետևյալ ֆուտբոլիստները՝
Դարպասապահ՝ Մանուել Նոյեր («Բավարիա», Գերմանիա)
Պաշտպաններ՝ Ֆիլիպ Լամ («Բավարիա», Գերմանիա), Տիագո Սիլվա (ՊՍԺ, Բրազիլիա), Սերխիո Ռամոս («Ռեալ», Իսպանիա), Դավիդ Ալաբա («Բավարիա», Ավստրիա)
Կիսապաշտպաններ՝ Մեսութ Օզիլ («Արսենալ», Գերմանիա), Մարկո Ռոյս («Բորուսիա», Գերմանիա), Գարեթ Բեյլ («Ռեալ», Ուելս)
Հարձակվողներ՝ Կրիշտիանո Ռոնալդու («Ռեալ», Պորտուգալիա), Ֆրանկ Ռիբերի («Բավարիա», Ֆրանսիա), Զլատան Իբրահիմովիչ (ՊՍԺ, Շվեդիա):
Ինչպես տեսնում եք «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին չի ընդգրկվել խորհրդանշական հավաքականում։
Նշենք, որ հարցմանը մասնակցել է 6,310,237 մարդ։