տուն Լուրեր 2013 թվականին ՀՀ քաղաքային համայնքների լավագույն մարզական բակերը Նոր Նորք և Աջափնյակ...

2013 թվականին ՀՀ քաղաքային համայնքների լավագույն մարզական բակերը Նոր Նորք և Աջափնյակ վարչական շրջաններում են

238
0

bak_2

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն ամփոփել է ՀՀ նախագահի մրցանակի համար անցկացվող լավագույն մարզական քաղաքային և գյուղական համայնք և լավագույն մարզական բակ ստուգատեսի արդյունքները: Ըստ այդմ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում լավագույն մարզական բակ ստուգատեսում 1-ին տեղ է գրավել և 1 միլիոն դրամով պարգևատրվել Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածի Թոթովենցի նրբանցքի 3-ի 1 (երկրորդ և երրորդ շենքերին հարակից) բակը: Նույն ստուգատեսում երկրորդ տեղ է զբաղեցրել և 600 հազար դրամով պարգևատրվել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի  շինարարների փողոցի 15/2 շենքի բակը:

bak1

Համապատասխան վկայագրերն ու  դրամական պարգևները Աջափնյակ և Նոր Նորք վարչական շրջանների ղեկավարներ Արտավազդ Սարգսյանին ու Արմեն Ուլիխանյանին հանձնել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը` մաղթելով մարզական նորանոր ձեռքբերումներ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here