«Ամերիա» իրավական խորհրդատվական ծառայությունը «Lawyer Monthly» ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի 2013թ. տարվա լավագույն իրավաբանական կազմակերպություն:
«Lawyer Monthly» ամսագրի մրցանակն իրավական ոլորտում հանդիսանում է գործունեության և փորձառության գնահատման բարձր չափանիշ: Այս ամենամյա մրցանակը շնորհվում է ամենադինամիկ զարգացող և վստահություն վայելող իրավախորհրդատվական կազմակերպություններին: 2013թ. մրցանակաբաշխությանն առաջադրվել է իրավախորհրդատվական ծառայություններ մատուցող աշխարհի ավելի քան 500 ընկերություն:
Ինչպես նշում են մրցույթի կազմակերպիչները, «Ամերիա» իրավական խորհրդատվական ծառայությունը քվեարկության արդյունքում լավագույնն է ճանաչվել մի շարք չափանիշների հիման վրա: Մասնավորապես, հաշվի է առնվել Ամերիայի փորձառությունը, դիտարկվել է վերջին 12 ամիսների ընթացքում ծավալած գործունեությունը և ներգրավվածությունը նշանակալի իրավական խնդիրների լուծման գործընթացում: Ամերիան hաղթող է ճանաչվել նաև լուծված իրավական խնդիրների քանակի /ծավալի/, իր նորարարական մոտեցումների, ինչպես նաև` նախորդ ձեռքբերումների ու մրցանակների հիման վրա:
Մանրամասները` 1in.am — ում: