ՀՀ գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ վերջին տարիներին բավական ավելացել են ոգելից խմիչք օգտագործողները: Ընդհանուր թունավորումների թվում ալկոհոլայիններին բաժին է ընկնում 80 տոկոսը: 2015թ. հունվարի 1-ից թունավորման ախտանիշով հիվանդանոց է ընդունվել է 41 հիվանդ, որոնց 1/3-ը ալկոհոլային թունավորումներն են կազմում: Նախորդ տարի հանրապետությունում գրանցվել է թունավորման 913 դեպք, 2013-ին` 788:
Առհասարակ, 2010թ-ից հետո, ըստ Գաբրիելյանի, ալկոհոլ օգտագործողների թիվը կտրուկ ավելացել է: Բացի այդ, հանրապետության գլխավոր թունաբանը պնդում է, որ տարիքային առումով ևս վնասակար այս սովորությունը «երիտասարդացել է»:
«Շատ են դեպքերը, երբ 15-16 տարեկանների ենք ընդունում մեզ մոտ:
Նրա հավաստմամբ` խմիչքի որակը բոլորովին կապ չունի: Այստեղ առավել էական դեր խաղում է ընդունած խմիչքի ծավալը: