2019 թվականի հունիսի 21-ին և 2019-ի հուլիսի 1-ին «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը կայացրել է որոշում հատուցումներ տրամադրել 2008-2014 թթ.-ին տեղի ունեցած 67 դեպքերի մասով, որոնցից 48-ը զոհված զինծառայողների ընտանիքներին և 19-ը հաշմանդամություն ունեցող զինծառայողների:
Համաձայն «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի, «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի և «Արցախբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրի՝ գումարը կփոխանցվի շահառուի համար բացված հատուկ բանկային հաշվին, որը սպասարկվում է անվճար: