Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամը իրականցնում է «Վերադարձ ակունքներին» ծրագիրը, որի նպատակն է նպաստել Ֆրանսիայից Հայաստան ՀՀ քաղաքացիների կամավոր վերադարձին: AraratNews.am-ը ձեզ է ներկայացնում «Վերադարձ ակունքներին» ծրագրի համակարգող Աստղիկ Սիմոնյանի հետ հարցազրույցը:
Ո՞ր թվականից է իրականացվում ծրագիրը, ինչպիսի՞ օգնություն է տրամադրում Ֆրանսիայից Հայաստան վերադրաձող հայ քաղաքացիներին:
Ծրագիրը իրականացվում է 2005 թվականից սկսված: Մենք ունենք երկու ֆրանսիական գործընկեր. դա Ներգաղթի և ինտեգրման ֆրանսիական գրասենյակն է և Սոցիալական օգնության հայկական միությունը: Ծրագրի շրջանակում մենք աջակցում ենք Ֆրանսիայում գտնվող մեր հայ քաղաքացիներին, որվքեր անկանոն վիճակում գտնվելու կամ այլ պատճառով ցանկություն են հայտնում կամավոր կերպով վերադառնալ Հայաստան: Ծրագրի շրջանակում կազմակերպվում է նրանց վերադարձը, գնվում են ուղետոմսեր, վերադարձի թղթաբանությունն է նախապատրաստվում և որոշակի գումար է հատկացվում՝ ըստ ընտանեկան կազմի: Ծրագիրը նախատեսում է նաև այլ օգնություններ, որոնք ուղղված են նպաստելու Հայաստան վերադարձած անձանց վերաինտեգրմանը: Վերջիններիս առաջարկվում է սոցիալական ուղեկցում, մասնագիտական վերապատրաստումներ և օգնություն է տրամադրվում իրենց փոքրիկ ձեռնարկությունը ստեղծելու համար:
Ծրագիրը ֆինասավորվում է ԵՄ կողմից: Հարկ է նաև նշել, որ վերջերս «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի շրջանակում Միգրացիայի պետական ծառայությունում ստեղծվել է Վերաինտեգրման ուղղորդման կենտրոնը՝ մեկ պատուհանի սկզբունքով: Այն ապահովում է վերադարձողների ուղղորդումը համապաստասխան կառույցներ՝ այսպիսով հեշտացնելով վերջիններիս վերաինտեգրումը:
Ձեռնարկություն հիմնելու համար ինչպիսի՞ օգնություն է տրամադրվում, և արդյո՞ք բոլորին է տրամադրվում այդ օգնությունը, թե՞ կա որոշակի ընտրություն:
Փոքրիկ ձեռնարկության ստեղծման համար կարող է դիմել ծրագրի շրջանակում վերադարձող յուրաքանչյուր ընտանիքից մեկ չափահաս անձ, իսկ ընտրությունն իրականացվում է ՀՀ Ֆրանսիական դեսպատանը տեղի ունեցող հանձնաժողովի ընթացքում, որի ժամանակ քննարկվում են բիզնես նախագծերը: Այս ծրագիրը Ֆրանսիայի կողմից իրականացվող պետական ծրագիր է և այն իրականացվում է Հայաստանում Ֆրանս –Հայկական զարգացման հիմնադրամի միջոցով:
Բիզնես նախագծերի ներկայացման հարցում որևէ սահմանափակում կա՞, թե դիմողները ազատ են իրենց առաջարկներում:
Առաջարկների սահմանափակում չկա: Մարդիկ նախագծեր են ներկայացնում ըստ իրենց փորձառության և հմտությունների: Իրենք ներկայացնում են նախագիծը, մենք օգնում ենք ուսումնասիրել շուկան և կազմել բիզնես պլանը: Նախընտրելի է, որպեսզի ներկայացվեն նախագծեր այն ոլորտներում, որտեղ ծրագրի շահառուներն ունեն փորձառություն, իսկ եթե չունեն փորձառություն, ապա կարող են գնալ և մասնակցել համապատասխան դասընթացների, որոնք կֆինանսավորվեն ծրագրի կողմից:
Ի՞նչ տեսքով է օգնությունը տրամադրվում:
Նախ ասեմ, որ բիզնես պլանի մշակման համար մեր աշխատանքային թիմը մեծ աշխատանք է իրականացնում: Եվ բիզնես նախագծի հաստատման դեպքում ապագա ձեռնարկատերերին տրամադրվում են բիզնես նախագծով նախատեսված անհրաժեշտ ապրանքները: Ներկայացվող բիզնես նախագծերը կարող են ակնկալել մինչև 7000 եվրո գումարի սահմաններում օգնություն, որը նրանց կանխիկ չի տրվում:
Ծրագիրը, ինչպես դուք նշեցիք, գործում է 2005 թվականից: Այս ընթացքում քանի՞ մարդ է մասնակցել այդ ծրարին, և ինչպիսի՞ արդյունքներ են արձանագրվել: Եղե՞լ են բիզնես նախագծեր որոնք տապալվել են:
2005 թվականի նոյեմբերի 15-ից առ այսօր 1000-ից ավելի մարդ է վերադարձել Հայաստան: Ինչ վերաբերվում է բիզնեսներին, ապա պետք է ասեմ, որ 200-ից ավել բիզնեսներ են ստեղծվել, որոնց վերահսկողությունն իրականացվում է մեր կազմակերպության կողմից, և կարող եմ ասել, որ այդ ձեռնարկությունների բացարձակ մեծամասնությունը հաջողված են:
Զրուցեց Բորիս Մուրազին