տուն Տնտեսական 2002-2012թթ. ՀՀ-ում ծնելիության աճ է նկատվել

2002-2012թթ. ՀՀ-ում ծնելիության աճ է նկատվել

173
0

24171059

Հայաստանում 1000 բնակչի հաշվով ծնելիության շատ բարձր ցուցանիշներ արձանագրվել են 1949-ից 1964 թվակակներին: Սա երևում է Ազգային վիճակագրական ծառայության վերջերս հրապարակած «Հայաստանի ժողովրդագրական ժողովածու, 2013» զեկույցից: 1949-ին 1000 բնակչի հաշվով ծնվել է 30.2 երեխա, և այդ ցուցանիշը տարեցտարի աճելով՝ 1958-ին հասել է պատմական առավելագույնին՝ 41.1: Այնուհետև ծնելիության մակարդակն աստիճանաբար նվազել է՝ 60-ականների վերջին հասնելով 23-25-ի: 70-ականներին և 80-ականներին այն տատանվում էր 22-24-ի միջակայքում, իսկ 90-ականներից սկսեց նվազել՝ 2001-ին հասնելով պատմական նվազագույնին՝ 10-ի: 2002-ից ծնելիության գործակցի կայուն աճ նկատվեց (բացառությամբ 2011թ) և 2012-ին հասավ 14-ի (2013թ տվյալները դեռ չկան):

2002-2012թթ. ծնելիության գործակցի աճը արտացոլվել է նաև ծնունդների բացարձակ թվի վրա: Եթե 2002-ին Հայաստանում ծնվել է մոտ 32 հազար երեխա, ապա 2010-ին՝ մոտ 45 հազար: 2011 և 2012 թվականներին, ինչպես նաև 2013թ. առաջին 9 ամիսներին ծնվածների բացարձակ թվի նվազում է նկատվել:

Հայկ Մանուկյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here