տուն Քաղաքական Միջազգային 2001 թվականից հետո ամերիկացիները կորցրել են ավելի քան 400 անօդաչու սարք

2001 թվականից հետո ամերիկացիները կորցրել են ավելի քան 400 անօդաչու սարք

59
0

050627-N-0295M-021

2001 թվականի սեպտեմբերից մինչև 2013 թվականի դեկտեմբերը ավելի քան 400 անօդաչու սարք, որոնք պատկանում էին Միացյալ Նահանգների զինված ուժերին, կործանվել են տարբեր երկրների տարածքում։ Այս մասին հաղորդում է The Washingto Post-ը։

Ամենաշատ վթարները տեղի են ունեցել ոչ թե հակառակորդի կողմից այն հայտնաբերելու, այլ մարդկային գործոնի և եղանակային վատ պայմանների պատճառով։ Նշվում է, որ այդ 438 անօդաչու սարքը պատկանել են Պենտագոնին, և այս հաշվարկի ժամանակ չեն ներառվել Կենտրոնական հետախուզական վարչությանը պատկանող անօդաչու սարքերի վթարների վիճակագրական տվյալներում։