տուն Լուրեր «200 մլն դրամը փոշիացվում է, իսկ շներին սպանում են ստերիլացնելու փոխարեն». բողոքի...

«200 մլն դրամը փոշիացվում է, իսկ շներին սպանում են ստերիլացնելու փոխարեն». բողոքի ակցիա քաղաքապետարանի առջև (տեսանյութ)

99
0

Այսօր Երևանի քաղաքապետարանի առջև էին հավաքվել մի շարք կենդանասերներ և պահանջում էին քաղաքապետ Տարոն Մարգարյանից, որպեսզի նա արգելի «Յունիգրաֆ-իքս» ընկերությանը կատարել փողոցային շների «մասսայական սպանդ»:

«Յունքիգրաֆ- իքս» ընկերությունը, որի տարկենա բյուջեն կազմում է 220 մլն դրամ, պետք է զբաղվի փողոցային շների ստերիլացմամբ, որպեսզի նրանք չբազմանան, մինչդեռ կենդանիների պաշտպանները պնդում են, որ «Յունիգրաֆ-իքսը» այդ գումարի դիմաց ոչինչ չի անում, այլ պարզպաես սպանում, ոչնչացնում է շներին:

Մանրամասները դիտեք տեսանյութում: