տուն Տնտեսական 200 մլն-ով 2000 ուսանողի վարձի հարց կարելի էր լուծել

200 մլն-ով 2000 ուսանողի վարձի հարց կարելի էր լուծել

249
0

Ինչ կարելի էր անել այն 200 մլն դրամով, որը Երևանի քաղաքապետարանը ծախսում է 2795 ամյակի տոնակատարությունների համար: Դատելով այն ծրագրերից, որոնք իրականացվում են և քիչ թե շատ արդյունավետ են, կարող ենք այդ ծախսի մի քանի այլընտրանքներ նշել:

 

1. 200 մլն դրամով կարելի էր մոտ 2000 ուսանողի մեկ տարով բարձր կրթաթոշակով ապահովել: Հոկտեմբերի 10-ի կառավարության նիստի ժամանակ, օրինակ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամին 70 մլն դրամ հատկացվեց, որով կրթաթոշակ կստանան ավելի քան 700 ուսանողներ: Պարզ է, որ պարտադիր չէր հենց 2000 ուսանողի կրթաթոշակ տրամադրելը, գումարի մի մասը կարելի էր ուղղել այլ նպատակների համար, օրինակ`

 

2. Հարյուրավոր երիտասարդ ընտանիքների համար վարկային երաշխիքներ տրամադրել բանկերին` հիպոթեքային վարկ վերցնելու համար, կամ մարել նման ընտանքիների հիպոթեքային վարկի տոկոսների մի մասը: 2014-ից կառավարությունը նմանատիպ մի ծրագիր իրականացնելու է պետական ծառայողների համար` տրամադրելով վարկային երաշխիքներ նախնական գումարի չափով` հիպոթեքային վարկեր վերցնելու համար:

 

3. Վիճակագրական հետազոտությունների համաձայն` Երևան քաղաքում աղքատ է բնակչության մոտ 30%-ը: Այդ 200 մլն դրամը Երևանի քաղաքապետարանը կարող էր որևէ ծրագրով նվիրել աղքատ ընտանիքներին, մոտավորապես այնպես, ինչպես Սաակաշվիլիի որոշմամբ մի քանի տարի առաջ 100-ական դոլար նվեր տրվեց Վրաստանի թոշակառուներին: 200 մլն դրամով, կարելի էր, օրինակ, 10 հազար մարդու 20 հազարական դրամներ նվիրել: Սա իհարկե կոռուպցիոն ռիսկեր կարող է իր մեջ ներառել, սակայն ճիշտ չափանիշներն ընտրելու դեպքում կարելի էր զերծ մնալ կոռուպցիայից` Վրաստանի օրինակով:

 

Հաջորդ անգամ կներկայացնենք Երևան քաղաքի զարգացման ծրագրով հաշվարկված գումարները, որոնք անհրաժեշտ են, օրինակ, քաղաքի երթևեկության բարելավման կամ վտանգավոր ու չաշխատող վերելակների նորոգման համար:

 

Հայկ Մանուկյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here