Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը РИА Новости-ին տված իր հարցազրույցում ասել է, թե 20 տարի առաջ ոչ ոք չէր հասկանում, որ «Պուտինի դարաշրջանը» սկսվել է:
«Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինը երկար ժամանակ ընտրել է իր հաջորդին՝ ընտրությունն ի վերջո կանգնեցնելով Վլադիմիր Պուտինի վրա: 21-րդ դարի արշալույսին Կրեմլ եկավ նոր քաղաքական գործիչ, որը նման չէր իր նախորդներից որևէ մեկին: Հազիվ թե այդ ժամանակ ինչ-որ մեկը կարող է ասել, որ Ռուսաստանում սկսվել է «Պուտինի դարաշրջանը»»,- ասել է Նազարբաևը: