տուն Աշխարհ Ի՞նչ տարբերություն կա մեր և Նոր Զելանդիայի ղեկավարների աշխատավարձերի միջև

Ի՞նչ տարբերություն կա մեր և Նոր Զելանդիայի ղեկավարների աշխատավարձերի միջև

263
0

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հայտարարել է, որ կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակի պատճառով իր, կառավարության մյուս անդամների և պետական ծառայության մարմինների ղեկավարների աշխատավարձերը կես տարի ժամկետով կկրճատվեն 20%-ով: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

Նորզելանդացիները կորոնավիրուսի պատճառով կորցնում են իրենց աշխատանքը, այդ պատճառով էլ իշխանությունները նման որոշում են կայացրել:

Նկատենք, որ Նոր Զելանդիայում նվազագույն աշխատավարձը տարեկան 19.868 ԱՄՆ դոլար է, միջինը` 147 205 ԱՄՆ դոլար, առավելագույնը՝ 654 915 ԱՄՆ դոլար:

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնի տարեկան աշխատավարձը կազմում է 281 096, 136 ԱՄՆ դոլար, իսկ ՀՀ վարչապետի հաշվարկային աշխատավարձը տարեկան կազմում է շուրջ 15 079 920 ՀՀ դրամ (31 221, 366 ԱՄՆ դոլար), որը պահումներից հետո կազմում է մոտավորապես 10 785 540 ՀՀ դրամ (22 330, 31 ԱՄՆ դոլար):

Նկատենք նաև, որ Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնի աշխատավարձը 20% պահումներից հետո կես տարում կկազմի 137 758, 4544 ԱՄՆ դոլար, իսկ տարեկան՝ 278 306, 5224 ԱՄՆ դոլար: