տուն Տնտեսական 2.4% ակտիվություն. արդյունաբերությունը նվազում է, շինարարությունն՝ աճում

2.4% ակտիվություն. արդյունաբերությունը նվազում է, շինարարությունն՝ աճում

271
0

Տնտեսական ակտիվությունԱզգային վիճակագրական ծառայությունը քիչ առաջ հրապարակեց այս տարվա հունվար-փետրվար ամիսների նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, ըստ որի հունվար-փետրվար ամիսներին նախորդ տարվա հունվար-փետրվարի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 2.4%: Հատկանշական է, որ փետրվարին ակտիվությունն աճել է: Եթե առանձին վերցրած հունվարին 2013-ի հունվարի համեմատ ՏԱՑ-ը 1.6% է եղել, ապա առանձին վերցրած փետրվարին նախորդ տարվա փետրվարի համեմատ ՏԱՑ-ը 3.2% է եղել:

Կա ևս մեկ շատ հետաքրքիր առանձնահատկություն: Շինարարությունը, պարզվում է, դադարել է, անկում ապրել և այս տարվա հունվար-փետրվարին աճել է 1.2%-ով: Մինչդեռ արդյունաբերությունն զգալի անկում է ապրել՝ նշված ժամանակահատվածում նվազելով 4.1%-ով:

4.4%-ով էլ նվազել է էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ պայմանավորված Իրանի հետ գազ-էլեկտրաէներգիա բարտերի ծավալների կրճատման հետ: