տուն Տնտեսական 2-2.5% աճի փոխարեն այս տարի 4% կնկարեն. Բագրատյան

2-2.5% աճի փոխարեն այս տարի 4% կնկարեն. Բագրատյան

200
0

2014-ին կատարյալ ձախողում է սպասվում: Այս կարծիքին է ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը: «Որևէ ձևով կառավարությունը չի կարողացել ցույց տալ, թե ինչպես է գեներացնելու 5% տնտեսական աճ: Խնայողություններն իջնում են, կուտակումներն իջնում են, կուտակումների սահմանային արտադրողականությունը իջնում է բնականաբար, վիճակը իսկապես ողբալի է»,- ասաց Հ Բագրատյանը: Նրա խոսքով՝ այս տարվա համար իշխանությունները կփորձեն 4% ՀՆԱ աճ ցույց տալ, որովհետև դա Տիգրան Սարգսյանի համար լինել չլինելու հարց է:

«Տնտեսական աճը հաստատ կարող եմ ասել՝ կլինի 2%, արդեն հայտնի են 10 ամսվա ցուցանիշները՝ ՏԱՑ-ը: 2-ից 2,5-ի արանքում կլինի, իրանք կփորձեն նկարել: Բայց եթե իրանք նկարեն 4՝ 2.5-ի փոխարեն, անցյալ տարի էլ 3.8-ի փոխարեն 7.2 էին նկարել, կստացվի 4.9 փուչիկ (3.4+1.5) տնտեսական աճի մեջ: Այս 4.9-ի կեսը պետք է հանեն արդեն մյուս տարի: Ոնց որ սենց ասեն՝ ոչինչ, այս տարի մյուս տարվա հաշվին աճ տուր, մյուս տարի կտեսնենք»,- ասաց Հ. Բագրատյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here