Չինաստանի կորոնավիրուսի վարակակիրների համար առաջին հիվանդանոցն է բացվել այսօր Ուհան քաղաքի մերձակայքում գտնվող մի քաղաքում, այն բանից հետո, երբ աշխատողները և կամավորները ընդամենը երկու օրում դատարկ տարածքը վերափոխել են 1000 մահճակալով հիվանդանոցի:
Նախագիծն ավարտվել է 48 ժամվա ընթացքում՝ շինարակական ընկերությունների, ռազմականացված ոստիկանության, կամավորների, կոմունալ ձեռնարկությունների ղեկավարների ջանքերի շնորհիվ, գրում է Daily Mail-ը: