տուն Հասարակություն Առողջապահություն 2-րդ հարկից ընկած երեխան վերակենդանացման բաժանմունքում է

2-րդ հարկից ընկած երեխան վերակենդանացման բաժանմունքում է

346
0

Araratnews.amանդրադարձել էր Վանաձորի շենքերից մեկի 2-րդ հարկից ընկած 9-ամյա երեխայի դեպքին:

Երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը գրել է. «Վանաձոր քաղաքի շենքերից մեկի 2-րդ հարկի պատուհանից 9-ամյա երեխա է ընկել ու շտապօգնության մեքենայով՝ ծանր վիճակում տեղափոխվել տեղի բժշկական կենտրոն:

Առաջին բուժօգնություն ստանալուց հետո «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկներն ուղղաթիռով երեխային տեղափոխել են Երևան: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Ունի համակցված վնասվածքներ, գագաթոսկրերի կոտրվածքներ, ծանր աստիճանի գլխուղեղի սալջարդ, կոմա և մի շարք այլ վնասվածքներ:

Բժիշկները վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, միացված է արհեստական շնչառության սարք: Գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների խիստ հսկողության տակ»: